Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են տեղի օրենսդիր խորհրդի շենքը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ շենքի ներսում նրանք պատերից հանում են դիմանկարները և գրում սեփական կարգախոսերը:
Հոնկոնգի կառավարությունը հորդորել է ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները: Ավելի վաղ ոստիկանները ցուցարարներին ցրելու նպատակով գազ էին կիրառել:
Հատկանշական է, որ Հոնկոնգն իր կառավարմամբ առանձնանում է Չինաստանից, սակայն դրա իշխանությունները հաշվետու են Պեկինին: Ցույցերը կապված են քաղաքը Չինաստանի տիրապետության տակ վերադարձնելու հերթական տարելիցի հետ։