Հոնկոնգի ոստիկանությունը դարձյալ արցունքաբեր գազ է կիրառել Մոնգ-Կոկի և Շատինի շրջաններում բողոքի հակակառավարական ակցիաները ցրելու համար: Այս մասին հաղորդում է RTHK հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Բողոքողները փողոցներ են դուրս եկել և առևտրական կենտրոններում հավաքվել դեռ Սուրբծննդյան ճրագալույցին՝ կազմակերպելով բազմաթիվ երթեր, խանութների բազմաթիվ ավերումներ, հրկիզումներ: Ցույցերի մասնակիցներն արգելափակում են փողոցները, կոտրում լուսացույցները, հարձակվում անցորդների վրա, հրկիզիչ խառնուրդով շշեր նետում ոստիկանության աշխատակիցների վրա:
Իրենց հերթին բողոքողները ոստիկանությանը մեղադրում են դաժան վերաբերմունքի և բողոքավորներին ցրելու համար անհամաչափ ուժ կիրառելու մեջ:
Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը դժգոհություն է հայտնել բողոքավորների գործելակերպից, հայտարարելով, որ տեղի բնակիչները և տոներին քաղաք եկած բազմաթիվ զբոսաշրջիկներ հիասթափված են այն բանից, որ տոնակատարությունը տուժել է մի խումբ եսամոլ ու անգիտակից ցուցարարների վարքագծի պատճառով:
