fbpx
ՏՏ

Ներկայացվել են Honor X60 և Honor X60 Pro սմարթֆոնները

Honor X60

Honor-ը ներկայացրել է Honor X60 սմարթֆոնների նոր շարքը՝ Honor X60-ը և Honor X60 Pro-ն: Առաջին անգամ Honor X շարքում ֆլագմանն առաջարկում է այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արբանյակային կապը, Qinghai Lake մարտկոց, առանց վերալիցքավորման մարտկոցի երկար աշխատանք (երկու օր) և էկրան՝ Honor Oasis աչքերի պաշտպանությամբ:

Բարելավվել է նաև Honor X60 շարքի սմարթֆոնների պաշտպանությունն ընկելուց և հարվածներից՝ մինչև 2 մետր բարձրություն, ներառյալ անհարթ մակերեսների վրա, ինչպիսիք են սալահատակները: Բացի դրանից՝ ըստ արտադրողի, սմարթֆոնները կարելի է լվանալ․ դրանք ունեն ջրից եռակի պաշտպանություն։

Ինչ վերաբերում է հիմնական բնութագրերին, ապա Honor X60 Pro-ն համալրված է 6,78 դյույմանոց AMOLED էկրանով՝ 2700 x 1224 պիքսել կետայնությամբ՝ 120 Հց կադրերի փոփոխության հաճախականությամբ, աշխատում է SoC Qualcomm Snapdragon 6 Gen 1 պրոցեսորով, ունի 8 մեգապիքսել առջևի տեսախցիկ, 108 մեգապիքսել հետևի հիմնական տեսախցիկ, 6600 մԱ/ժ մարտկոց՝ 66 Վտ լիցքավորման աջակցությամբ։

Honor X60-ն ունի 6,8 դյույմանոց LCD էկրան՝ 2412 x 1080 պիքսել կետայնությամբ՝ 120 Հց կադրերի փոփոխության հաճախականությամբ, SoC MediaTek Dimensity 7025-Ultra, 5800 մԱժ մարտկոց՝ 33 Վտ լիցքավորման աջակցությամբ:

Honor X60-ը և Honor X60 Pro-ն արդեն հնարավոր է նախապատվիրել Չինաստանում։ Honor X60 Pro-ն հասանելի է չորս գույնով, գները հետևյալն են.

Honor X60 Pro, 8/128 ԳԲ հիշողությամբ տարբերակ՝ 210 դոլար,
Honor X60 Pro, 8/256 ԳԲ հիշողությամբ տարբերակ՝ 239 դոլար,
Honor X60 Pro, 12/256 հիշողությամբ տարբերակ՝ 281 դոլար,
Honor X60 Pro, 12/512 հիշողությամբ տարբերակ՝ 323 դոլար:
Honor X60-ը հասանելի է երեք գունային տարբերակներով, գները հետևյալն են.

Honor X60, 8/128 հիշողությամբ տարբերակ՝ 169 դոլար,
Honor X60, 8 /256 ԳԲ հիշողությամբ տարբերակ՝ 197 դոլար,
Honor X60, 12/256 ԳԲ հիշողությամբ տարբերակ՝ 225 դոլար,
Honor X60, 12/512 ԳԲ հիշողությամբ տարբերակ՝ 253 դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ