Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը 50-փենսանոց մետաղադրամ Է թողարկել անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942 – 2018) հիշատակին, 27,3 միլիմետր տրամագծով մետաղադրամի վրա սև անցք Է պատկերված: Մարտի 12-ին այս մասին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Գիտնականը, որը շատ ժամանակ Է տրամադրել այդ երևույթի ուսումնասիրմանը, ճառագայթման հաշվին սև անցքերի «գոլոշիացման» տեսության հեղինակն Է, որը կոչվել Է «Հոքինգի ճառագայթում»:
Մետաղադրամի դիզայներ Էդվինա Էլիսի խոսքով՝ ինքը «ձգտել Է վիթխարի սև անցքը ներառել մանրիկ մետաղադրամի պատկերում, ինչի վրա ակամա կծիծաղեր մեծ գիտնականը, եթե ողջ լիներ»:
Հոքինգի նկարը կարող Է հայտնվել նաև 50 ֆունտ ստեռլինգ անվանական արժողությամբ նոր թղթադրամի վրա, որի թողարկմամբ Անգլիայի բանկը որոշել Է նշել «Միացյալ Թագավորության ներդրումը գիտության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: