150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում Հոռոմ համայնքում ամբողջությամբ կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ ծրագրի արժեքը 18 միլիոն 467 հազար դրամ է։ Դրա 60 տոկոսը տրամադրելու է պետությունը։
Ըստ աղբյուրի՝ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։



