fbpx
Երևան

Հովսեփ Կուբատյանը՝ սրճարանները ապամոնտաժելու մասին. «300-ի փոխարեն աշխատում է ընդամենը 12 մարդ»

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետը՝ Հովսեփ Կուբատյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տարածել, որում անդրադարձել է օպերայի հարակից սրճարանները ապամոնտաժելու որոշմանը։

Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«300-ի փոխարեն աշխատում է ընդամենը 12 մարդ։

‼Այսօր օպերայի տարածքում գործունեություն ծավալող տնտեսվարողները նաև պնդում էին, թե սրճարանները ապամոտաժվելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի և այդքան մարդ կմնա գործազուրկ։ Պարզվում է, որ տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ։ Տնտեսվարողների ՀՎՀՀ-ն էլ, կարելի գտնել ՊԵԿ-ի կայքում, եթե գիտես տնտեսվարողի անունը։
Եվ այսպես, կատարելով մի քանի պարզ գործողություն պարզեցի, որ

✅«Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի պատկերը նույն է։ Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։

Նկարները՝ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան էջից

✅«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։

✅«Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը»։

Նշենք՝ օպերայի տարածքում երեկ սկսվել էին որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, իսկ տնտեսվարողները պնդում էին, թե սրճարաններն ապամոտաժելու դեպքում մոտ 300 աշխատատեղ կփակվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ