Ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերջնական եզրակացությունը ՀՌՀ-ն հաստատել է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հայտարարություն է տարածել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը. տեղեկացնում են ՀՌՀ-ից:

Այն հրապարակվելու և ներկայացվելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նիստին ներկա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին»։

Ամենաթարմ