Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հաղթանակով են մեկնարկել Դավիթ Օվասափյանն ու Մալխաս Ամոյանը։
Ու քիչ առաջ ևս մեկ ուրախալի լուր հայտնի դարձավ․ տպավորիչ հաղթանակով սկսեց նաև 63 կիլոգրամ քաշային Հրաչյա Պողոսյանը, ով 9-0 հաշվով ջախջախեց լատվիացի Ալեքսանդրաս Յուրկանսին։
Քանի որ հայ ըմբիշը մեկնարկել էր միանգամից 1/4-րդ եզրափակիչ, նա այս հաղթանակով դուրս եկավ առաջնության կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ Ամոյանն ու Օվասափյանը որակավորման փուլից էին մեկնարկել և դուրս էին եկել մրցման 1/8-րդ եզրափակիչ։ Ամոյանն արդեն հաղթանակ է տոնել նաև 1/8-ում ու կմենամարտի 1/4-րդ եզրափակչում։
