Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին։
«Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել:
Ես այդ մասին տարբեր տեղերում մի քանի անգամ արդեն ասել եմ, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը այս ամենի հետ կապ չունի: Ես իմ ասելիքն ասացի այս ուղղությամբ», – ասել է Ֆելիքս Ցոլակյանը:

