Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ հրաժարական կտա չորեքշաբթի օրը՝ կառավարության հերթական նիստից հետո: Գրոյսմանը նշել է, որ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին:
Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի մասին որոշումն ընդունում է Գերագույն ռադան: Վարչապետի հրաժարականի դեպքում պաշտոնաթող է լինում ողջ կառավարությունը:
Նշենք նաև, որ պաշտոնաթող են եղել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը և պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությանը իր ելույթում կառավարության անդամներին կոչ էր արել վերցնել թուղթ և գրիչ և տեղը զիջել նրանց, ովքեր կմտածեն հետագա սերունդների մասին, ոչ թե հաջորդ ընտրությունների: Վլադիմիր Զելենսկին նաև արձակել էր խորհրդարանը:
