Հաջողվել է ստանալ վերջերս աշխարհն իրար խառնած կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատկերը։
Սա հաջողվել է անել Հոնկոնգի համալսարանի գիտնականներին։
Նշվում է, որ պատկերը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։
Նշենք, որ Օմիկրոն շտամով վարակման դեպքեր արդեն իսկ հայտնաբերվել են Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։