ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հրավիրում եմ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների ուշադրությունը
Հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խումբը հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչներին և անհատ փորձագետներին հրավիրում է մասնակցելու իր աշխատանքներին:
Խմբի աշխատանքներին մասնակցող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անհատ փորձագետները պետք է ունենան առնվազն հինգ տարվա գործունեության փորձ և 2015թ. դեկտեմբերից առ այսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն:
Հայտն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ. հունվարի 20-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ կցելով ա) նամակ խմբի աշխատանքներին մասնակցելու ցանկության վերաբերյալ, բ) նյութեր վերոնշյալ ժամանակահատվածում թեմայի շուրջ կատարած աշխատանքի վերաբերյալ (զեկույցներ, փաստաթղթեր, տեսանյութեր և այլն), գ) կազմակերպության պարագայում՝ առնվազն հինգ տարվա գործունեությունը հավաստող փաստաթուղթ, իսկ անհատ փորձագետի պարագայում՝ աշխատանքային կենսագրություն:
Աշխատանքային խումբը սեղմ ժամկետներում կտեղեկացնի խմբում մասնակցության հնարավորության մասին:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 011 513 289 կամ 099 278 512 հեռախոսահամարներով»:
https://www.facebook.com/photo.php?fbid=10216256965120949&set=a.1081859970877&type=3