fbpx
Հասարակություն

Հրազդանում 16-ամյա աղջիկը 30 դեղահաբ է խմել՝ փորձելով ինքնասպան լինել

Հրազդանում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել: Դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այդ մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է հուլիսի 26-ին ՝ ժամը 11:25-ին։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։

««Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003 թվականին ծնված Հրազդանի մի բնակչուհի՝ դեղորայքային թունավորմամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ աղջիկը 30 դեղահաբ է խմել` ինքնասպանություն գործելու համար», – հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ