Կապանի կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ հրաժարվում են հանք մտնել. Aravot

Հրապարակող՝

Ուժեղացված ծառայություն՝ ոստիկանական մեծաթիվ ուժերի ներգրավումով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

«Չաարատ Կապան» ՓԲԸ–ի, Կապանի լեռնահարստացման նախկին կոմբինատի մոտ 400 աշխատակիցներ հինգշաբթի՝ ապրիլի 8-ին, հրաժարվել են աշխատանքի դուրս գալ և հանք մտնել, գրում է Aravot-ը։

Ինչպես Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշել են աշխատակիցները, տնօրինությունից պահանջում են աշխատանքային պայմանների անվտանգության ապահովվում, աշխատավարձի բարձրացում, արտահագուստի, մասնավորապես դիմակի ապահովում։

«Սաղ օրը փոշին շնչում ենք։ Ստանում ենք միջինը 80-120 հազար դրամ, ամեն ինչ թանկացել է։ Մեխանիզմների մասեր չեն փոխում, պահանջում են որակ ապահովել, սենց ոնց աշխատենք», – ասել է հանքագործներից մեկը` չցանկանալով, որ անունը հրապարակվի։

Ընկերության տնօրինությունը 15 հոգու ժամանակավորապես տուն է ուղարկել՝ վճարելով աշխատավարձի 2/3 մասը։ «Մենք կանգնեցինք մեր ընկերների կողքին, այլևս չենք կարող լռել», – ասել է զրուցակիցը։

Բողոքավորների հետ հանդիպել է տնօրեն Դավիթ Թովմասյանը։ Վերջինս ասել է, որ երկրում ստեղծված պատերազմական ու համավարակի պատճառով մի քիչ թերացումներ եղել են, բայց կշտկվեն։ Թովմասյանը հանքագործներին առաջարկել է աշխատել նույն պայմաններով, մինչև կկարգավորվի։ Կոմբինատի աշխատակիցները մերժել են տնօրենի այս, ինչպես նաև այն առաջարկը, որ աշխատավարձի 2/3 մասով մնան տներում, մինչև տնօրինությունը ի վիճակի լինի հարցերը լուծելու։ «Այս պայմանին էլ համաձայն չենք, նստենք տանը, ի՞նչ անենք, սոված մնանք», – ասել է Aravot-ի զրուցակիցը։

Ամենաթարմ