Խոշոր հրդեհ է բռնկվել Բելգորոդի նավթագործարանի պահեստում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Россия 24 հեռուստաալիքը հայտնել է, որ խոշոր հրդեհ է բռնկվել Բելգորոդի նավթագործարանի պահեստում:

Շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը սոցցանցերում գրել է, որ դեպքի վայր է ուղարկվել արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները։

Նշվում է, որ հայտնի է 2 տուժածի մասին, որոնք պահեստային մասի աշխատակիցներ են:

Գլադկովը քիչ ուշ հայտարարել է, որ նավթոբազայում հրդեհը տեղի է ունեցել ուկրաինական ավիացիայի երկու ուղղաթիռների ավիահարվածի արդյունքում:

Նա պարզաբանել է, որ մարտական օդանավերը Ռուսաստանի տարածք են մտել, հարվածներ հասցրել ցածր բարձրությունից, սակայն բնակչությանը վտանգ չի սպառնում, շրջանն ունի բոլոր միջոցները՝ հրդեհի տարածումը կանխելու և այն մեկուսացնելու համար:

https://youtu.be/GXwNaGrsRM4

Ամենաթարմ