Հրդեհ է բռնկվել Հունաստանի վարչապետի նստավայրում։ Այն արագ մարվել է, վնասը չնչին է:
Այս մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել նստավայրի առաջին հարկում գտնվող հարակից պահեստում, մարմանը մասնակցել է 24 հրշեջ։ Հրդեհն արագ տեղայնացվել է՝ պատճառելով միայն թեթև նյութական վնաս»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ դեպքը հետաքննվում է իրավասու քննչական բաժնում։