Մայիսի 11-ին, ժամը 16:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տներից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի տներից մեկի խոհանոցում սեփականատեր՝ Խ.Թ., ծնված 1936 թ.:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:49-ին: Տուժածներ չկան:
Ամբողջությամբ այրվել են գազի կաթսան, գազօջախը՝ մասամբ, խոհանոցային կահույքը (մոտ 1 քմ) և ջերմահարվել է առաստաղը (մոտ 1 քմ):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։