Ահազանգ․ հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի տներից մեկում

Հրապարակող՝

donecki – Edited

Ամենադիտվածներ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17։48-ին  ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին մոտակա խորդանոցում (մոտ 100 քմ):

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 19:52-ին: Այրվել են փայտե արկղեր (մոտ 80 հատ), խորդանոցի փայտե կառուցատարրեր (մոտ 30 քմ) և 15 պտղատու ծառ՝ մասամբ:

Ամենաթարմ