Հրդեհ Որոտանի մոտակայքում․ այրվում է 30 հեկտար խոտածածկույթ

Հրապարակող՝

Նեյմարը չի ներկայացել ՊՍԺ-ի նախամրցաշրջանային պատրաստությանը

Հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։

Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Ամենաթարմ