Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Թուրքիայում բռնկված ու մոլեգնող անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ։
Այս մասին Քալընը գրել է Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ հրդեհներ են բռնկվել արդեն 17 նահանգում։
Դրանց հետևանքով 180 մարդ վիրավորվել է, իսկ 3-ը՝ զոհվել։

