Թուրքիայի հարավում հրդեհները վնասել են 5 նահանգ

Հրապարակող՝

Թուրքիայի հարավում հրդեհները վնասել են 5 նահանգ

Ամենադիտվածներ

Թուրքիայում շարունակվում են համատարած անտառային հրդեհները։

Վերջին շրջանում այդ երկրի հարավում բռնկված հրդեհներից արդեն վնասվել է 5 նահանգ ու 78 բնակավայր։

Այս մասին հայտարարել են Թուրքիայի պետական կառույցներից։

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում մարվել է հրդեհի 147 օջախ, իսկ այս պահին պայքար է տարվում 9 օջախների դեմ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրաված է շուրջ 5200 մարդ ու տասնյակ տեխնիկաներ։

Ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիայում հրդեհներից զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 864-ը ստացել են տարբեր վնասվածքներ։

Ամենաթարմ