Հրետանային ստորաբաժանումները անցկացրել են մասնագիտական վարժանքներ․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

«Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները»։

Ամենաթարմ