Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Այս մասին տեղեկացնում է Vaticannews-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ
- Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին
«Ջերմ քննարկումների ժամանակ ընդգծվել է Սուրբ Աթոռի և քրիստոնեական հնագույն ավանդույթներով երկրի՝ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցերը: Կողմերը կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: