Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել ներգաղթյալների մասին ամենամյա ուղերձով, որում նշվում է, որ հասարակության ամենամեծ չարիքներից է ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը։ Այս մասին հաղորդում է AP-ը:
Ուղերձը հրապարակվել է Եվրախորհրդարանի ընտրություններից մեկ օր անց:
Հռոմի պապը նշել է, որ հարուստ երկրներում ներգաղթյալների առկայությունը «մեր քրիստոնեական գոյության և հումանիզմի կարևորագույն ասպեկտները վերականգնելու» հրավեր է:
Պաշտոնյաները նշել են, որ ուղերձը քաղաքական չէ, և Վատիկանը չի մեկնաբանել Եվրախորհրդարանի ընտրությունները:
Նշենք, որ իտալական «Լիգա» կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին դեմ է ներգաղթյալներին, և նրա կուսակցությունը Եվրախորհրդարանում Իտալիայի ընտրություններում զբաղեցրել է առաջին տեղը: