fbpx
Մշակույթ

Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը

Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման հնարավորությունները:

Առաջարկ եղավ Միլանում Կոմիտասի արձանը տեղադրելու մասին և այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Տեղեկացնեմ, որ նախատեսվում է Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռոմում»,-ասաց Վիկտորիա Բաղդասարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ