Հյուսիսային Կորեան այսօր վաղ առավոտյան երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Հարավային Կորեայի իշխանությունների փոխանցմամբ՝ առաջին հրթիռն անցել է 430 կմ, երկրորդը՝ 690կմ, և դրանք երկուսն էլ ընկել են ծովը:
Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեուլը սա համարում է ռազմական սպառնալիք, որը խոչընդոտում է Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու ջանքերին:
Նշենք, որ սա Փհենյանի առաջին հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկու Կորեաների միջև ապառազմականացված գոտում կայացած հանդիպումից հետո։
