ԱՄՆ-ն ռազմավարական առումով կարևոր է համարում Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը և մտադիր է մասնակցել դրա մասնավորեցմանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը։
Նրա խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսը դարպաս է դեպի Սև ծով և Բալկաններ։
Նա ընդգծել է, որ նավահանգիստը եվրոպական էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային կայունության և տնտեսական աճի առանցքային օղակն է։

