Հունաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, ինչպես նաև անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:

Ամենաթարմ