Հունաստանը շնորհակալություն է հայտնել՝ հրդեհների մասով իրենց աջակցություն հայտնած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Ամենադիտվածներ

Ինչպես արդեն հայտնի է, Հունաստանում մոլեգնած անտառային հրդեհները մեծ վնաս են հասցրել այդ երկրին։ Ու այս ընթացքում շատ երկրներ էլ իրենց աջակցությունն են հայտնել հույներին։

Սրա վերաբերյալ օգոստոսի 9-ին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

Նա նշել է, որ նրանք շնորհակալ են բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն են առաջարկել, ցուցաբերել են օգնություն, ինչպես նաև ցույց են տվել իրենց համերաշխությունն ու պատրաստակամությունը՝ Հունաստանի հետ միասին պայքարել անտառային հրդեհների դեմ։

Դենդիասը երկրներին նշել իր գրառման մեջ այդ երկրների դրոշները տեղադրելու միջոցով։ Դրանց շարքում է նաև Հայաստանը։

Ամենաթարմ