Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար 500 միլիոն եվրո փոխանցումը

Հունգարիան արգելափակել է խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 500 մլն եվրոյի նոր տրանշի հատկացումը։ Տրանշը պետք է վճարվեր հաջորդ երկուշաբթի։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի, Բուդապեշտը երաշխիքներ է պահանջել, որ հիմնադրամն ապագայում «գլոբալ» դեր կունենա ամբողջ գործընթացում, այլ ոչ թե կօգտագործվի բացառապես Ուկրաինային զինելու համար։

Խաղաղության եվրոպական հիմնադրամը պատասխանատու է անդամ երկրներին փոխհատուցելու համար , որոնք ռազմական տեխնիկա են նվիրաբերել Ուկրաինային: Մինչ օրս Եվրամիությունը 5,6 միլիարդ եվրո է հատկացրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային զենք մատակարարելու համար:

Ամենաթարմ