2020 թվականին Հայաստանի հանրապետությունում կբացվի միանգամից 2 դիակիզարան։ Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը։
«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի։Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ուեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»,-ասել է տնօրենը:
Այս հայտարարության մասին ֆեսբուքյան էջում իր կարծիքն է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դիակիզարանների կառուցումը կարևոր է ոչ միայն հուղարկավորության ծախսերի նվազեցման և համայնքային հողերի խնայման տեսանկյունից, այլև բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության պահպանման առումով։ Օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար։
Հուսով եմ վերջապես Հայաստանում կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան դիակիզարաններ». Արսեն Թորոսյան։
Ավելացնեմ նաև , որ Հայաստանն իսկապես ունի դրա կարիքը , քանի որ տարեկան մեծ քանակությամբ հողեր տրամադրվում են գերեզմանատներ դառնալու նպատակով։ Երբեմն էլ մարդիկ օգտվում են առիթից և վերձնում ավելին քան անհրաժեշտ է , որովհետև հողատարածքները տրամադրվում են անվճար հիմունքներով։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1071237333062531