«Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթային գործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ նշելով որ համաձայնագիրը արժեցել է 40 միլիարդ դոլար:
Ըստ իրանական կողմի՝ սա երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ներդրումն է։
Հուշագրով նախատեսվում է շահագործել նավթի և գազի նոր հանքավայրեր, նաև կառուցել գազատարներ։
