Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքատեսակների համար նախատեսված պատժամիջոցների մասին հայտարարությանը։
Նա նշել է, որ Մեքսիկան զգուշորեն և հարգանքով կգործի, և ինքը հույս ունի, որ Թրամփը կհասկանա, որ խնդիրներն այդպես չեն լուծվում:
Հիշեցնենք, որ Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը գրել էր, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված 5% մաքսատուրքերը ամեն ամիս աստիճանաբար կավելանան, մինչև հոկտեմբերի 1-ին հասնեն 25 %-ի: