Հուսով ենք՝ շատ մեծ հոսք կգա Հայաստան․ Տաթևիկ Ռևազյան

Ամենադիտվածներ

Նոր ուղղությունների համար որոշել ենք օդի տուրքը հանել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:

Նրա խոսքով՝ դա իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել:

«Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6 -7 ուղղություն, էս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17: Այսինքն շատ լուրջ ազդեցություն է ունեցել այս ամեն ինչը, և շատ լուրջ հոսքեր ենք մենք սպասում 2020 թվի ընթացքում: Երևի նկատել եք, ինչքան են Հայաստանի մասին էս վերջերս գրել համաշխարհային մամուլում, որովհետև շատ հաճախ, երբ նոր ուղղություններ են բացվում, նոր ավիաընկերություններ են մուտք գործում ու շատ է գովազդ լինում երկրի հետ կապված ավիաուղիների միջոցով, արդեն միջազգային մամուլն էլ սկսում է նկատել և գրել»,-ասաց նա:

Ռևազյանը նշեց, որ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան այցելեն Եվրոպա ուղիղ չվերթներով, հարմար ժամերով և էժան գներով և դա մեծ փոփոխություն կարողէ բերի, նաև կարող է ազդել տուրիզմի զարգացման վրա:

«Հուսով ենք՝ շատ մեծ հոսք կգա Հայաստան, դա կստեղծի մեծ թվով աշխատատեղեր և տնտեսությունը այս ամեն ինչից կզարգանա»,-նշեց նա:

Ամենաթարմ