«Հանուն Հանրապետության» կուսակցության համահիմնադիր ու առաջնորդ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է հրապարակային կերպով պատասխանի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոյի հայտարարություններին՝ կապված Հայաստանի՝ ռուս-բելառուսական միութենական պետությանը միանալու և այն բանի հետ, թե, իբր, «Հայաստանը որ մեկին պետք չէ»։
- ՌԴ-ն պատժվում է աշխարհի խաղի կանոնները խախտելու, կրիմինալ գործաքի գնալու համար․ Այվազյան
- Սերժ Սարգսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի. Պատգամավորը մանրամասն անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահի վերջին հարցազրույցին
«Հայաստանի քաղաքական և քաղաքացիական հանրությունը պետք է մի մարդու պես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից անհապաղ պահանջի հրապարակայնորեն պատասխանել Բելառուսի տխրահռչակ նախագահ Լուկաշենկոյի՝ Սոլովյովի հետ վերջին հարցազրույցում արած անթույլատրելի հայտարարություններին։
Հույս ունեմ, որ Բելառուսի նորանշանակ դեսպանն արդեն կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանման։
Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը առևտրի առարկա չէ, ոչ ռուս-թուրք-ադրեջանական դաշինքի, ոչ ռուս-բելառուսական միութենական պետության, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ ԽՍՀՄ վերածննդի հույսերով մեռնող այս զառամյալի երազանքների համար, ոչ իսկ նրանց, ովքեր Հայաստանում հաշտվել են մեր երկրի անվտանգությունը գնել՝ երկրի ինքնիշխանությունը հանձնելու դիմաց։
Չկա անվտանգություն առանց անկախության, չկա անվտանգություն առանց ժողովրդավարության, չկա Հայաստան առանց անկախության…», – գրել է Բաբաջանյանը։


