fbpx
Իրավական

Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին.

«Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սեփական փիառով զբաղվելու այս գործընթացի շրջանակներում, հասկանում է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները: Պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը, և ոչ` հակառակը: Հույս ունեմ` վարույթի ընթացքում ձեռք բերված արդյունքները նույնպես կհրապարակվեն և լայնորեն կլուսաբանվեն»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/919909548195311

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ