Հյուսիսային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները սեպտեմբերի վերջին վերականգնելու պատրաստակամության մասին, սակայն զգուշացրել է, որ հնարավորությունները կարող են սպառվել, եթե Վաշինգտոնն իր դիրքորոշումը չփոխի։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, թե հույս ունի վերադառնալ ԿԺԴՀ-ի հետ ապառազմականացման բանակցություններին։
«Ես ուզում եմ հավատալ, որ ամերիկյան կողմը այլընտրանք կառաջարկի, որը հիմնված կլինի հաշվարկի վրա և կհամապատասխանի երկու երկրների շահերին, և ընդունելի կլինի մեզ համար»,- ասել է նա։