fbpx
Աշխարհ

Հվ․ Կորեայի առաջ պայման է դրվել ԱՄՆ ռազմական ներկայությունը չկրճատելու համար․ աղբյուր

ԱՄՆ-ը ցանկանում է 4 հազարով կրճատել Կորեայի Հանրապետությունում իր 28 հազարանոց զորակազմը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները: Այս մասին հայտնել է The Chosun Ilbo հարավկորեական թերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին Վաշինգտոնում։

«Ինչպես հայտնի է, Պենտագոնը պատրաստվում է մի բրիգադ դուրս բերել Հարավային Կորեայից, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-հրատարակությունը մեջբերում է աղբյուրի խոսքը:

Կորեայի Հանրապետությունում ներկայում 28,5 հազար ամերիկացի զինծառայող կա: Մի բրիգադը հաշվում է 3-ից մինչև 4 հազար մարդ: Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել էր Հարավային Կորեայի ծախսերն զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ 28 հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնի վրա տարեկան նստում է մոտավորապես 5 մլրդ դոլար:

ԱՄՆ-ի զորակազմը պահելու Սեուլի ծախսերը 2019 թվականին ավելացվել էին 8,2 տոկոսով՝ մինչև 1,04 տրլն վոն (915 մլն դոլար):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ