fbpx
Աշխարհ

Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է սպասում․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունները հաջող են ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բանակցություններում «շատ մեծ հաջողություն Է ձեռք բերվել», ասել Է նա, նշելով որ Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա Է սպասում: Ընդլանված կազմով բանակցություններում ոչ մեծ ընդմիջման ընթացքում Թրամփը և Կիմ Չեն Ընը մոտեցել են լրագրողներին:

Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք ԱՄՆ-ն իր պաշտոնական ներկայացուցչությունը բացել Փհենյանում, ասել Է. «Հետաքրքիր հարց Է, ցանկալի կլիներ պատասխան ստանալ դրան: Գաղափարը լավն Է»: Կիմ Չեն Ընը նշել Է, թե բացառված չԷ, որ «դա կողջունվի»: «Ես այստեղ չԷի լինի, եթե դա չուզենայի»,- ասել Է ԿԺԴՀ-ի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ցանանում Է ինքն արդյոք միջուկազերծում: Թրամփը արձագանքել Է. «Հիանալի պատասխան, հավանաբար, լավագույնը նրանցից, որոնք դուք լսեցիք»:

Այսօր Հանոյում ընթանում Է Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ-ի նախագահի բանակցությունների երկրորդ օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ