Մայիսի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում, խոսելով բնակարանային ապահովության մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե տարբեր խմբերին պետությունը քաղաքի որ հատվածում է բնակարան տրամադրում:
«Մենք ասում ենք՝ մանկատան սանին պետք է բնակարան տանք Երևանի կենտրոնում, սա նշանակում է, որ մենք չենք լուծելու այդ խնդիրը, հասկանանք՝ ինչ չափանիշ ենք մենք որդեգրում: Եթե, օրինակ` մենք մանկատան սանին բնակարան առաջարկեցինք, օրինակ` Արթիկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, դա վա՞տ է:
Այսինքն՝ այս հարցերում պետք է ճկուն լինենք, որ ինքներս մեզ փակուղի չմտցնենք, որովհետև Հյուսիսային պողոտայում… Օրինակ՝ մեր կառավարության կազմում քանի մարդ է ապրում Հյուսիսային պողոտայում: Հյուսիսային պողոտայում պետք է ապրեն այն մարդիկ, ովքեր արդար ճանապարհով միլիոններ են վաստակել, հնարավարություն ունեն այդ գումարով տուն առնել: Իսկ մենք պետք է 3-րդ մասում ապրենք, իհարկե, ժամանակավոր կարող ենք այնտեղ չապրել, չնայած 3-րդ մասում վատ չէ»,- ասաց վարչապետը: