Այսօր՝ նոյեմբերի 22-ին, 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի ափերի մոտ։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը 30 կիլոմետր խորությամբ է ընկած եղել ու գտնվել է Ֆիջիի մայրաքաղաքից 406 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։
Տուժածներիզ, զոհերի կամ ավերածությունների մասին չի նշվում։

