Ի դեպ, երբ Ձախինն ու Աջինը որոշ ժամանակով անհետանում են լրահոսից, Մեջտեղինի վարկանիշը սկսում է կտրուկ գահավիժել

Հրապարակող՝

,

serg-nikol-robert

Ամենադիտվածներ

Ամեն անգամ, երբ Ձախինն ու Աջինը որոշ ժամանակով անհետանում են լրահոսից ու մոռացվում, Մեջտեղինի վարկանիշը սկսում է կտրուկ գահավիժել։
Եվ երբ այդ վարկանիշի գահավիժման արդյունքում առաջանում է ռեալ վտանգ Մեջտեղինի համար, ինչ-որ զարմանալի զուգադիպությամբ, հայտնվում ու կտրուկ ակտիվանում են Աջինն ու Ձախինը։
Ու կարևոր չէ, թե ինչպես ու ինչ ֆորմատում են հայտնվում․ դա կլինի հարցազրույցի՞ ձևով, թե՞ ինչ-որ հանրահավաքի, սկանդալի՞ ձևով թե՞ ինչ-որ բացահայտված դավադրության։ Էական չէ դա։
Երբ Աջինն ու Ձախինը հայտնվում են, Մեջտեղինը դրանից ոգևորվում ու միանգամից ակտիվանում է, անցնում Աջինով ու Ձախինով մեզ բոլորիս հերթական անգամ վախեցնելու, ահաբեկելու գործին։ “Եթե ինձ չընտրեք, Աջինն ու Ձախինը կգան”,- այս տիպի հեքիաթներ պատմելու իր հին, բայց փորձված մեթոդին է նա անցնում։

Ամենաթարմ