Իկարդին հնարավոր է կարիերան շարունակի Ատլետիկոյում

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին այս պահին վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ում։

Հայտնի է դարձել, որ արգենտինացին կարող է իր կարիերան շարունակել իսպանական «Ատլետիկոյում»։ Իսպանական թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարձակվող Մաուրո Իկարդին տեսնում է որպես փոխարինող Դիեգո Կոստային։

Ըստ հավանականության Դիեգո Կոստան կհեռանա «Ատլետիկոյից»:

Իսպանական ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի կնոջ՝ գործակալ Վանդա Նառայի հետ:

Աղբյուրը՝ Football-Italia.net․

Ամենաթարմ