Թունյանը և Գևորգյանը՝ Ռուսաստանից ապաստան խնդրած հայ գեներալի մասին

Հրապարակող՝

Տեխասում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին, կա զոհ

Ամենադիտվածներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանը և Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից:

«Այդ հարցի հասցեատերը մենք չենք: Ես, որպես քաղաքացի, ուղղակի ժպիտով եմ դրան վերաբերվում»,- նշեց Հայկ Գևորգյանը: Թունյանն էլ ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ այդ ամենին վատ է վերաբերվում:

«Ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, պետական գաղտնիքի կրողը ապաստան է խնդրում այլ երկրից: Ինչ վերաբերում է ազդեցությանը, թե Ռուսաստանը հնարավոր է մտնի մեր հետ բանակցությունների կամ սակարկությունների մեջ, չեմ կարծում»,- ասաց Թունյանը:

Ամենաթարմ