Bloomberg-ը ՝ ներկայացրել է Bloomberg Billionaires Index (BBI) տվյալները։ Ըստ տվյալների՝ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը լքել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը։
Այժմ Իլոն Մասկի հարստությունը կազմում է 82,2 մլրդ դոլար: Մեկ օրում գործարարը զրկվել է 16,3 մլրդ դոլարից և իջել վեցերորդ հորիզոնական:
Կարողության անկման պատճառը Tesla-ի բաժնետոմսերի նվազումն է, որոնք օգոստոսի 8-ին կորցրել են 21,06 տոկոս և կազմել 330,21 դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն և ներդրող Ուորեն Բաֆեթը:
