Alibaba ընկերության հիմադիր Ջեկ Մանը և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը կարծում են, որ ամենամեծ խնդիրը, որը մարդկության հանդեպ կծառանա 20 տարի հետո, կդառնա ժողովրդագրական կոլապսը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես անհանգստացած եմ ծնելիության վիճակից: Ի հակակշիռ շատերի այն կարծիքին, թե մոլորակի վրա չափազանց շատ մարդ կա, ես կարծում եմ, որ դա հնացած հայացք է: Գտնում եմ, որ ամենամեծ խնդիրը, որը կծառանա աշխարհի առջև հաջորդ 20 տարում, ժողովրդագրական կոլապսն է:
Ցանկանում եմ ընդգծել, որ հենց ժողովրդագրական կոլապսը, այլ ոչ թե պայթյունը»,- հայտարարել է Մասքը Շանհայում արհեստական ինտելեկտին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում կայացած քննարկման շրջանակներում:
Տեղեկացնենք,որ նրա զրուցակից Ջեկ Ման հայտարարել է, որ «միանգամայն համաձայն է» այդ կարծիքին: