Կայացել է Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը

Ամենադիտվածներ

Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Օգոստոսի 28-ին Իտալիայում տեղի ունեցավ Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որն իրավամբ համարվում է աշխարհում հնագույնը: Այն երեք ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկն է՝ Կաննի և Բեռլինի կինոփառատոնների հետ միասին:

Վենետիկը վերածվել է համաշխարհային կինոյի մայրաքաղաքի մինչև սեպտեմբերի 7-ը: Հենց այս օրը ժյուրին, արգենտինացի ռեժիսոր Լուկրեցիա Մարտելի նախագահությամբ, կհայտարարի հաղթողներին: Բացի նրանից, այս տարի ժյուրիի կազմում ընդգրկվել են կանադացի կինոքննադատ Փիրս Հենդլինգը, ֆրանսիացի դերասանուհի Սթեյսի Մարտենը, իտալացի ռեժիսոր և սցենարիստ Պաոլո Վիրձին, մեքսիկացի կինոգետ Ռոդրիգո Պրիետոն, կանադացի ռեժիսոր Մերի Հարոն և ճապոնացի դերասան Շինյա Ցուկամոտոն:

Փառատոնի ֆավորիտների թվում քննադատները նշել են ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Դեպի աստղեր» ֆիլմը՝ Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ, կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուրը» ֆիլմը, Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, Սթիվեն Սոդերբերգի «Լվացարարուհին» Գերի Օլդմանի, Մերիլ Սթրիփի և Անտոնիո Բանդերասի մասնակցությամբ, Ռոման Պոլանսկու «Դրեյֆուսի գործը»՝ Ժան Դյուժարդենի մասնակցությամբ:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ