fbpx
Հայաստան

Իմ քայլը խմբակցությունը քննարկելու է Ֆիրդուսի թաղամասի հարցը

hakob karapetyan

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարվի։

«Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով,հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։

Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։ Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Facebook-ի էջով: Ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից` խնդրում ենք նիստին հետևել առցանց»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է ժամանակավորապես կասեցնել Ֆիրդուսի 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։ Հարևանությամբ գտնվող շենքն օրերս քանդվել էր։ Տարածքը նախորդ իշխանության օրոք ճանաչվել է հանրային գերակա շահ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219125946365272&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ