«Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է իր նախկին ակումբների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին:
Ֆուտբոլիստը հայտնել է, որ միշտ կարծել է, որ ոչինչ պատահական չի լինում:
«Երբ պետք է վերադառնայի Պրեմյեր լիգա, վստահ էի, որ կրկին կխաղամ «Արսենալում», սակայն ստացվեց այնպես, որ հայտնվեցի «Չելսիում»: Իմ սիրտը պատկանում է թե «Չելսիին», թե «Արսենալին»: Այդ երկու ակումբները շատ թանկ են ինձ համար: Այնուամենայնիվ, «Արսենալում» խաղալու տարիներին չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան սիրել «Չելսին»»,- ասել է Ֆաբրեգասը:
Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը: