fbpx
Առողջապահություն

Ի՞նչ է նվազեցնում տաք սուրճն օրգանիզմում

Տաք սուրճի բաղադրությունում շատ են հակաօքսիդանտները՝ հատուկ մոլեկուլներ, որոնք նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել են սրտաբան Մաջիդ Բասիթը, որն աշխատում է ԱՄՆ Գերման Շուգար-Լենդի հիվանդանոցում, եւ էնդոկրինոլոգ Եվա Քվինարը։

Բժիշկը բացատրել է, որ հակաօքսիդանտները բնական միացություններ են, որոնք ճնշում են թթվեցման պրոցեսը՝ վերացնելով ազատ ռադիկալները։ Ազատ ռադիկալները կամ թթվեցնողները մարդու օրգանիզմում բազմաթիվ պրոցեսների կողմնակի արդյունքն են։ Դրանց կուտակումը վնասում է բջիջները եւ հանգեցնում առողջական վտանգավոր խնդիրների, ինչպիսին են սրտի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, երիկամային անբավարարությունը եւ քաղցկեղը։

Ազատ ռադիկալներն ավելի արդյունավետորեն վերացնում է հենց տաք սուրճը։ Scientific Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ ըմպելիքի սառը տարբերակում հակաօքսիդանտներն ավելի քիչ են։ Ավելի հավանական է, որ դա կապված լինի այն բանի հետ, որ հատիկներից պատրաստված տաք ջրում ավելի շատ սննդարար նյութեր կան, քան սառը տարբերակում։

Այնուամենայնիվ, սառույցով սառը սուրճն ունի իր առավելությունները։ Էնդոկրինոլոգ Քվինարի խոսքով՝ սառը ըմպելիքը պարունակում է ավելի շատ մագնիում եւ հատուկ հակաօքսիդանտներ, որոնք կոչվում են քլորոգենային թթուներ։ Դրանք օգնում են կարգավորել շաքարն արյան մեջ եւ արյան ճնշումը, ինչը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Բացի այդ, սառը սուրճը ավելի քիչ է թթու, քան տաքը։ Նշանակում է՝ դրա օգտագործումն ավելի քիչ հավանականությամբ կհանգեցնի մարսողության խանգարման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ